ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը Սիրիայում հարձակվել են քրիստոնեական քաղաքի վրա

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը Սիրիայում հարձակվել են քրիստոնեական քաղաքի վրա
07.11.2020 | 15:28

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Ալ Սուքայլաբիե քաղաքի վրա, գրում է almasdarnews.com-ը։

Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատ» ընդդիմադիր կոալիցիան մի քանի հրթիռ և հրետանային արկ է արձակել քաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ, շրջանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:Ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել: Սիրիայի արաբական բանակը և պաշտպանության ազգային ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ խոցելով ապառազմականացված գոտուց հյուսիս գտնվող մի շարք օբյեկտներ:


Այս հարձակմանը նախորդել են Սիրիական արաբական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի միջև օրեր շարունակ տեղի ունեցող մարտական ինտենսիվ գործողությունները, որ հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակելի և առևտրային օբյեկտների վնասմանը:

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ